Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը
copy image url

Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը

Ներքին 1 ամիս առաջ - 17:42 20-03-2025
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է․

«Ականատեսի օրագիր N4

ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը։

Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա։ https://civic.am/news/89156

ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցնում, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։

Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Հավելենք նաև, որ այս իրավախախտումը պատժվում է ՀՀ վարչական օրենսգրքի 40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Ակնկալում ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia կձեռնարկի քայլեր ապահովելու օրենքի պահանջների կատարումը»։

Ամենից շատ դիտված