Արարատի մարզում պարեկների առաջին օրն անցավ «կրիշը թափածի» ահազանգի հետքերով. սպանության մասին ահազանգը կեղծ էր․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում պարեկների առաջին օրն անցավ «կրիշը թափածի» ահազանգի հետքերով. սպանության մասին ահազանգը կեղծ էր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:42 28-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ու հայտնել են, որ Նորամարգ գյուղում սպանություն է տեղի ունեցել և դիակը այնտեղ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկաններն ու պարեկները, 40-ից ավելի հասցեներում և գյուղին հարակից դաշտամիջյան հատվածներում կատարել են հետախուզաորոնողական աշխատանքներ և մոտ 2 ժամ անց պարզվել է, որ ահազանգողի «կրիշը թափած է եղել», ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել:

Պարզվել է նաև, որ ահազանգը ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ ահազանգողը գյուղում հայտնի հարբեցող է և կեղծ ահազանգ է տվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։