«Այդ ահազանգերը կեղծ են եղել։ Մենք Երևանի քաղաքապետարանից ստացել ենք պարզաբանում, որ կատարվել են աշխատանքներ համապատասխան կառույցների կողմից և տեղեկատվությունը կեղծ է, այնպես որ երեխաները հանգիստ կարող են գնալ դպրոց»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Կարինե Սարիբեկյանը։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվական բաժնից
հայտնել էին, որ Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։