Մի շարք օգտատերեր կիսվել են, որ կարտոֆիլի ֆրին ու կոլան կարող են վերացնել գլխացավը։ Այս մասին գրում է DTF-ը։
Նրանք պատմել են, թե ինչպես են ազատվել ուժեղ միգրենից՝ պարզապես ուտելով կարտոֆիլ ֆրի և խմելով կոլա։ Մի քանի րոպե անց նրանց վիճակը զգալիորեն լավացել է, գլխացավը թուլացել է։
Մասնագետների կարծիքով՝ այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ․ կոֆեինը նեղացնում է անոթները և բարելավում արյան շրջանառությունը, ինչը կարող է նվազեցնել բորբոքումն ու ցավը, շաքարն արագ վերականգնում է էներգիան և բարձրացնում տրամադրությունը, յուղն ու աղը, որոնք կան կարտոֆիլի ֆրիում, երկար ժամանակ պահում են էներգիայի մակարդակը։