Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» շուրջ արձագանքները
copy image url

Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» շուրջ արձագանքները

Ներքին 1 ամիս առաջ - 23:38 18-03-2025
Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման շուրջ միջազգային դերակատարների կողմից դրական անդրադարձները և կարևորել վստահության վերականգնման մեխանիզմների առկայությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում։

Ձեզ գուցե հետաքրքրի