Կոտայքի մարզում կանչի մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում կանչի մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 10:30 19-06-2024
Այսօր՝ հունիսի 19-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել քարե շինության մոտ:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բուժքույրը, ով կանչի վայր էր մեկնում, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: