Ուսման վարձը չի վճարել. Վահագն Ալեքսանյանը 655.500 դրամի համար դատարան է ընկել
copy image url

Ուսման վարձը չի վճարել. Վահագն Ալեքսանյանը 655.500 դրամի համար դատարան է ընկել

Ներքին 1 ամիս առաջ - 20:06 17-03-2025
2023 թվականի հունվարի 25-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քննել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցը ՔՊ խմբակցության պատգամավոր, վարչության փոխնախագահ Վահագն Հովիկի Ալեքսանյանի դեմ՝ ուսման վարձի պարտքի բռնագանձման պահանջով։

Համալսարանը նշել է, որ Վահագն Ալեքսանյանը 2019 թվականին պայմանագիր է կնքել բուհի հետ վճարովի կրթական ծառայությունների համար, սակայն չի վճարել ուսման վարձը, որը կազմում է 655.500 դրամ։

Համալսարանի ռեկտորի որոշմամբ 2021 թվականին Ալեքսանյանը հեռացվել է համալսարանից, սակայն այդ ընթացքում չկատարած վճարումները մնացել են։ Համալսարանը դատարան է դիմել, որպեսզի այդ գումարը բռնագանձվի։ Դատարանը որոշել է, որ Վահագն Ալեքսանյանը պարտավոր է համալսարանին վճարել 655.500 դրամ ուսման վարձի պարտքը, ինչպես նաև 13.110 դրամ՝ որպես դատարան ներկայացված պետական տուրք։

Ի դեպ, Վահագն Ալեքսանյանը դատարանին որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ոչինչ չի առարկել և նույնիսկ հակընդդեմ հայց չի ներկայացրել՝ երևի մտածելով, որ «ինչքան քիչ ուշադրություն դարձնեմ, այնքան մոռացվելու է»։ Բայց դատարանը «չմոռացավ» և վճռեց, որ նա պետք է վճարի թե՛ ուսման վարձը, թե՛ պետական տուրքը։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի