Սանկտ Պետերբուրգում 60-ամյա թոշակառուն սպանել է գնչուհուն, ում հաճախ էր դիմում իր հիվանդությունները մոգության միջոցով բուժելու համար։ Այս մասին գրում է RIA-ն։
2024 թվականին տղամարդու կինը մահանում է, և ինքը նույնպես հիվանդանում է ու հայտնվում՝ հիվանդանոցում: Տղամարդու մոտ կասկածներ են առաջանում, որ կնոջ մահն ու իր հիվանդությունը գնչուհին է մոգությամբ իրականացրել։ Նա կասկածում է, որ գնչուհու նպատակն է ոչնչացնել իր ողջ ընտանիքը և, այդ գործողությունը կանխելու նպատակով, գնացել է կնոջ տուն և սպանել նրան։