ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի երկարաձգել հրադադարի ռեժիմը Գազայում
copy image url

ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի երկարաձգել հրադադարի ռեժիմը Գազայում

Արտաքին 1 ամիս առաջ - 23:32 14-03-2025
ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի երկարաձգել հրադադարի ռեժիմը Գազայի հատվածում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ։

Սթիվ Ուիթկոֆը և Ազգային Անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ տնօրեն Էրիկ Թրեյգերը միջանկյալ առաջարկ են ներկայացրել զինադադարը երկարաձգելու մասին, որպեսզի ժամանակ լինի բանակցությունների միջոցով մշտական հրադադարի ապահովման համար։

Նշվում է, թե ՀԱՄԱՍ-ը պահանջներ է առաջադրում, որոնք առանց մշտական հրադադարի բացարձակ անիրագործելի են․ «ՀԱՄԱՍ-ը լավ գիտի վերջնաժամկետի մասին։ Պետք է իմանան, որ մենք համապատասխան կերպով կպատասխանենք, երբ վերջնաժամկետը լրանա», - ընդգծվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված