Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Կրակոցներ չկան, կյանքը հիմա խաղաղ է: Վերջին անգամ այստեղ կրակոցներ 2015 թվականին են լսել, բայց բնակիչների հիշողության մեջ դրանց հետքերը դեռ թարմ են:
Ինչպես բոլոր սահմանային գյուղերում, այստեղ էլ շատ խնդիրներ կան, մի մասը լուծման ճանաապարհին, մի մասն էլ դեռևս անլուծելի են թվում: Ամենակարեւոր խնդիրը շարունակում է մնալ այս եւ մյուս գյուղերի ծերացումը:
Երիտասարդների մեծ մասը գյուղից տեղափոխվում է քաղաք, տեղում աշխատանք գտնելը դժվար է, գրեթե անհնար:
Մանրամասները՝ տեսանյութում: