Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրը հարուստ է բերրի հողերով: Այգեգործական գյուղում գարնան գալու հետ կյանքն ակտիվացել է:
Տարածաշրջանի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են, որը բնակիչներին թույլ է տալիս գրեթե ամեն տեսակի միրգ, հատապտուղ աճեցնել:
Մոտ 300 տնտեսություն ունեցող Արճիսում գյուղատնտեսական տարին սկսել են լավի ու բարու սպասումներով:
Բայց ամեն դեպքում մտահոգություններ ունեն. 2015-ի ուժեղ կարկտահարության պես անցյալ տարվա մայիսյան մեծ աղետը զգալի վնաս է հասցրել գյուղին:
Դեբեդի ափին գտնվող այգիների մեծ մասը հեղեղներից վնասվել է: Նոր հեղեղումներից ևս վախենում են, քանի որ եղած հենապատերը քանդվել են, ու այգիներն այժմ ավելի անպաշտպան են բնական աղետի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: