Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ հաջողելո՞ւ է ՔՊ-ական իշխանությանը՝ Բաքվում գերեվարված ՀՀ քաղաքացիներին վերադարձնել Հայաստան և ե՞րբ կլինի դա։
«Երբ որ կլինի, երբ որ կկարողանանք և դա ձեր խաթր չի և ձեր պահանջից վախենալով չի, որովհետև դա մեր պարտքն է և պետք չի մեզ այդ մասին հիշեցնել».- ի պատասխան նշել է Արարատ Միրզոյանը։
«Դուք պարտավոր եք ՀՀ քաղաքացիներին վերադարձնել ՀՀ և մի փորձեք հայ ժողովրդի վրա վաճառել, որ ձեր գործողությունների արդյունքում էն մարդիկ, ովքեր հայտնվել են Բաքվում գերության մեջ, այ ձեզ հաջողվել է 100-ից ավել մարդու վերադարձնել ՀՀ,- շարունակելով խոսքը՝ նշել է ընդդիմադիր պատգամավորը։