Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com
copy image url

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 23:37 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս բերեցին մարմինը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասմենրը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված