Աղազարյանը 23․000 դոլար է վերցրել շենքի կառուցման շինթույլտվության հարցը լուծելու համար․ armlur.am
copy image url

Աղազարյանը 23․000 դոլար է վերցրել շենքի կառուցման շինթույլտվության հարցը լուծելու համար․ armlur.am

Ներքին 1 ամիս առաջ - 16:58 12-03-2025
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը տվել է համաձայնություն։ ArmLur.am-ը ներկայացնում է Հովիկ Աղազարյանի գործով հատվածական սղագրությունը, որը կցված է Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթին։

Գոհար Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արամը իր մոտ ընկերուհի Ռուզաննայի եղբայրն է։ Արամից տեղեկացել է, որ կան ներդրողներ և ցանկանում են կառուցել շենք։ Արամը ծանոթացել է Հովիկ Աղազարյանի հետ և այդ հարցով դիմել նրան, սակայն Հովիկ Աղազարյանը նրան խաբել է, վերցրել է 23 000 ԱՄՆ դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն այդ գործընթացն էլ ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։

Իր ներկայությամբ Արամը զանգել է Հովիկ Աղազարյանին և կայացած զրույցի ընթացքում վերջինս չի հերքել, որ գումարները վերցրել է, սակայն հայտնել է, որ գումար չունի որպիսի վերադարձնի, կարող է ինքը խոսել այն մարդկանց հետ, ովքեր Արամին գումար են տվել։ Գոհար Սարգսյանը հայտնել է նաև, որ այդ մասին պատմել է իր ծանոթ Հայկ Նազարյանին և նրան ծանոթացրել Արամի հետ։

Դրանից հետո ինքը վիճել է Արամի և նրա քրոջ հետ և այդ օրվանից Արամից ոչ մի տեղեկություն չունի։ Հավելել է, որ ըստ Արամի, Հովիկ Աղազարյանը հանդիպել է Արամին գումար տված անձանցից մեկին և գրել ստացական այն մասին, որ վերցրել է 8 000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վերադարձնել։ Նշել է նաև, որ Արամն իրեն ուղարկել է Հովիկ Աղազարյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք ինքն ուղարկել է Հայկ Նազարյանին։

Հայտնաբերված ձայնագրություններից եզրակացնում ենք, որ Աղազարյանը խոստովանում է, որ գումար է վերցրել և հետ տալ չի պատրաստվում։ Նա համոզել է Արամ Մկրտչյանին Քաղաքաշինության կոմիտեի նամակը հետ վերցնել և պատճառաբանել է, որ «ֆինանսական բաների պատճառով հրաժարվում եմ պռոեկտից»։

Հարկ է նշել, որ Արամ Մկրտչյանը 2024 թվականի փետրվարի 15-ից լքել է երկիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին