Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կովի արգանդից դուրս են բերել երկգլխանի սատկած հորթին. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կովի արգանդից դուրս են բերել երկգլխանի սատկած հորթին. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 14:13 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 57-ամյա բնակիչ Վալեր Գրիգորյանը 1 օր առաջ նկատում է, որ իրեն պատկանող կովերից «Զազո» կովը անհանգիստ շարժումներ է անում:

Նա կանչում է հարևանին և փորձում է հասկանալ, թե ինչն է խնդիրը, ու պարզվում է, որ կովը պետք է ծննդաբերի:

Մի քանի ժամ տեսնելով, որ արդյունք չի տալիս ծննդաբերությունը, դիմում են անասնաբույժին, ով զննելով կովին, հայտնում է, որ կովի արգանդում երկգլխանի հորթ կա ու միակ հարցի լուծումը կովին մորթելն է, ու այդպես էլ վարվում են և հայտնաբերում են երկգլխանի, սատկած հորթին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: