Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com
copy image url

Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 23:47 11-03-2025
Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացի որը կրել է «Օրեր են, կմթնեն ու անց կկենան անունը»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։

Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձին Ազգային ժողովի պատգամավորներւց մեկի անվտանգության աշխատակիցներն են։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված