Մ6-Սանահին Սարահարթ -Ակներ ճանապարհը հիմնանորոգման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատված է, սակայն անավարտ են մնացել կանգառների կառուցման աշխատանքները։
Մարտի 8 թաղամասի բնակելի շենքի և Ալավերդու Արհեստագործական ուսումնարանի սովորողները հենց այս կանգառներից են օգտվում, սակայն դեռ անցած տարվանից կառուցվել է միայն մեկ կանգառի հիմքը։
Ստացվում է որ գարնանային անձրեւներից պաշտպանվելու տեղ չունեն բնակիչները։