Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը

Ներքին 1 տարի առաջ - 14:18 05-09-2023
Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Սեպտեմբերի 12-ից 15-ը, առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:

Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: Սկիզբը՝ ժամը 20:00:

Բաց մի թողեք դասական արվեստի հետ հաղորդակցվելու աննախադեպ այս հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ