Պելեին վերջին հրաժեշտ է տվել ավելի քան 230 հազար մարդ

Սպորտ 2 տարի առաջ - 20:20 03-01-2023
Բրազիլիայում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի վերջին հրաժեշտի արարողությունը: CNN-ի փոխանցմամբ՝ հուղարկավորությունից առաջ նրա դագաղը կանցկացնեն Սանթոսի փողոցներով, այդ թվում՝ այն փողոցով, որտեղ ապրում է նրա 100-ամյա մայրը:

Դեռևս երեկվանից հազարավոր մարդիկ են գնում Սանթոս քաղաքի «Վիլա Բելմիրո» մարզադաշտ՝ վերջին հրաժեշտ տալու լեգենդար ֆուտբոլիստին:

Ավելի քան 230 հազար մարդ գնացել է՝ հրաժեշտ տալու Պելեին: Նրանցից շատերը կրել են Բրազիլիայի հավաքականի խորհրդանշական դեղին մարզաշապիկներ:

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում