Իհարկե կանդրադառնա, չէ՞ որ այնտեղ հայեր են ապրում․ հարցում՝ Սիրիայում կատարվող ցեղասպանության մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:00 09-03-2025
Օրեր առաջ ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։

Սիրիաի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Սիրիայում ցեղասպանություն են իրականացնում, ի՞նչ եք կարծում՝ դա մեզ հետ կապ ունի»։

«Ամբողջ աշխարհում ինչ կատարվում է, բոլորիս հետ կապ ունի։ Մեզ համբերություն, որ էստեղ չհասնի»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ՝ Սիրիայում կատարվող ցեղասպանութունը մեզ վրա որևէ կերպ չի անդրադառնա։

«Իհարկե կանդրադառնա, չէ՞ որ այնտեղ հայեր են ապրում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված