Ողբերգական ավտովթար․ Mercedes-ը բախվել է ծառերին և վերածվել մետաղե ջարդոնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Ողբերգական ավտովթար․ Mercedes-ը բախվել է ծառերին և վերածվել մետաղե ջարդոնի․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 10:31 09-03-2025
Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում, Զոլաքար գյուղի վարչական տարածքում «Mercedes» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում