ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանգիստը Ֆլորիդայի իր գոլֆի դաշտերում ԱՄՆ հարկատուների վրա արժեցել է ավելի քան 18 միլիոն դոլար՝ հունվարի 20-ին նրա Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Այս մասին գրում է HuffPost պորտալը։
Վերջինիս հաշվարկներով՝ այս ընթացքում Թրամփը Ֆլորիդայի իր երկու գոլֆ-ակումբներում անցկացրել է 13 օր։
Մեծ ծախսերը պայմանավորված են դաշտերի մեծ տարածքով, որոնց պաշտպանությունը պահանջում է ԱՄՆ առափնյա պահպանության նավերի, ինչպես նաև զգալի թվով ուժային կառույցների աշխատակիցների ներգրավում։