Փող, սեր, ուշադրություն. ի՞նչ է պետք կանանց երջանիկ լինելու համար. հարցում

Ներքին Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 22:30 08-03-2025
Այսօր մարտի 8-ն է`Կանանց միջազգային օրը։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։ 1921 թվականից այն պաշտոնապես սկսել է նշվել Խորհրդային Միությունում։ 1977 թվականին ՄԱԿ-ը Մարտի 8-ը ճանաչեց որպես կանանց իրավունքների և միջազգային խաղաղության օր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և կին անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ է պետք կնոջը՝ երջանիկ լինելու համար»։

Հարցավածների մեծ մասը նշեցին, որ այօրվա պայմաններում խաղաղությունը կերջանկացնի իրենց։

«Ուշադրություն, վերաբերմունք»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ կին անցորդ էլ ասաց, որ կնոջը երջանկացնում է երեխաների երջանկությունը։ «Լավ ընտանիքը, երեխաների երջանկությունը»,-նշեց նա։

Մեկ այլ կնոջ կարծիքով էլ` երջանիկ լինելու համար, խաղաղություն է պետք։ «Թող խաղաղություն լինի, միայն դա մեզ կերջանկացնի»,-նշեց նա։

«Փող, սեր»,-պատասխանեց մեկ այլ կին։

Մանրամասները`տեսանյութում։