Ճնշման պայմաններում Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չի վարի․ Արաղչի
copy image url

Ճնշման պայմաններում Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չի վարի․ Արաղչի

Արտաքին 1 ամիս առաջ - 20:11 07-03-2025
Իրանն ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքների ամերիկյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին։

Այսօր Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և կնախընտրեր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքել:

«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները», - «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտարարել է Արաղչին:

Ամենից շատ դիտված