Ինչու են ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում ուսանողների տեղերը թափուր մնացել
copy image url

Ինչու են ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում ուսանողների տեղերը թափուր մնացել

Ներքին 1 ամիս առաջ - 17:00 07-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական բուհերում ստեղծվում են խորհուրդներ, որոնց իրականացնում են հաստատության կոլեգիալ կառավարումը։

Երևանի պետական համալսարանում կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Վերոհիշյալ օրենքի համաձայն՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից՝ 25-ական % հարաբերակցությամբ։

Ուսումնասիրելով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ Oragir.News-ը նկատեց, որ ի տարբերություն հիմնադրի, լիազոր մարմնի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ ուսանողներին բաժին ընկնող 5 տեղերից 3-ը թափուր են։ Խորհրդի կազմում այս պահին ուսանողությանը ներկայացնում են Ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գոռ Օհանյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Հասմիկ Հովհաննիսյանը։

Oragir.News-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ուսանողներին հասանելիք 5 տեղերից 3-ը թափուր են։ «Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված ուսանողներն ավարտել են, նոր անդամների թեկնածություններն ուղարկել ենք հաստատման, դեռ հաստատումը չի եղել, դրա համար էլ վերջիններս ներակայցված չեն կայքում»,- պատասխանեց նա։

Ճշտող հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու թեկնածուների հաստատումը՝ Քնար Միսակյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված