Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի օրացույցներում այսօր ոչ աշխատանքային օր է։ Սահմանադրության օրն է։ Մինչդեռ ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, որովհետև իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է Հայկական պետականության սահմանադրական կարգն ու օր-օրի ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարության, իրավական պետության, սոցիալական պետության, ինքնիշխանության սկզբունքներից, ու ամենակարևորը՝ հայկականության գաղափարից։
Բոլոր պետական շենքերի առջև ծածանվող դրոշներն այլևս զուրկ են Եռագույնի ոգուց։ Վերածվել են ահա այս դրոշների։ Այդ շենքերում աշխատող տիկնա՛յք և պարոնայք, այսօրվանից շենք մտնելուց Եռագույնի փոխարեն կպատկերացնեք միայն ու միայն Ջոլլի Ռոջերը։ Դա՛ է իրականությունը։