Ինչու էր Եղիշե Կիրակոսյանը հնազանդաբար ծառայում Նիկոլ Փաշինյանին, ու ինչպես բանտից շուտ ազատվեց նրա եղբայրը
copy image url

Ինչու էր Եղիշե Կիրակոսյանը հնազանդաբար ծառայում Նիկոլ Փաշինյանին, ու ինչպես բանտից շուտ ազատվեց նրա եղբայրը

Ներքին 1 ամիս առաջ - 21:00 06-03-2025
Երեկ լուր տարածվեց, իսկ այսօր հաստատվեց, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է գրել, ինչը հանրային մեծ արձագանք գտավ։ Իրավաբանը ժամեր առաջ գրառում էր կատարել, որ աշխատանքը լքում է գիտակրթական աշխատանք կատարելու իրողությամբ պայմանավորված:

Իսկ հիմա, երբ հերքելու ոչինչ արդեն չկա, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի ազատման դիմումը լայն քննարկումների արժանացավ։ Ոմանք սկսեցին մեծարել նրան, ոմանք՝ հիշեցնել նրա խայտառակ անցյալը։

Մի պահ մոռանալով Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մասին՝ հասկանանք, թե ո՞վ է Եղիշե Կիրակոսյանը։

Հանրության կողմից «հերոսացած» Կիրակոսյանը, պարզվում է՝ այնքան էլ «հերոս» չէ, կամ եթե «հերոս» է, ուրեմն ոչ այնքան բարի։

Մի շարք տեսանելի հանգամանքներ հաշվի առնելով, կարելի է նկատել, թե որքան կարճ է հանրության հիշողությունը։ Մասնավորապես՝ հայացք գցենք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի իրադարձության․ 3 տարի առաջ ԵՊՀ-ում Կիրակոսյանը ընտրվեց երեք հոգանոց խմբի անդամ և ստորագրեց մի թուղթ, որը հակասահմանադրական էր, այսինքն՝ խոչընդոտում էր բուհերի ինքնավարությանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ կապ հաստատեց «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Մեզ հետ զրույցում Սողոմոնյանը նշեց, որ ինքն այն ժամանակ դեռ դատապարտել է այդ քայլը։

«Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին, խորհուրդը լուծարվեց։ Կրթության նախարարությունը հորդորեց թե ստիպեց, չգիտեմ ինչ արեցին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնք որ պետական մարմինների՝ կառավարության և ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներ էին, վայր դրեցին իրենց լիազորությունները՝ բացի մեկ հոգուց՝ Ավետիք Քերոբյանից։ Այդպես կառավարման ճգնաժամ առաջացավ ու ձևավորվեց ժամանակավոր խումբ, որը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց գործող ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին։ Այդ գործընթացն, ինքնին, ես այն ժամանակ էլ դատապարտեցի, որովհետև դա ի շահ համալսարանի չէր, այլ արհեստական օրակարգ էր և բուհական ինքնավարության տեսանկյունից հակասում է Սահմանադրությանը»,-ասաց նա։

Հիմա անդրադառնանք ամենակարևորին՝ «գլխավոր մրցանակին»։

Մասնագիտությամբ իրավաբանի հակասահմանադրական այս քայլը իհարկե չէր կարող արժանի «մրցանակի» չարժանանալ։ Այս դեպքից հետո Կիրակոսյանը ստացավ մագիստրոսական կուրս՝ ԵՊՀ–ում։ Սակայն սա ոչինչ էր այն «պարգևատրման» դիմաց, որ պիտի հետո ստանար Կիրակոսյանը։ Խոսքը վերաբերում էր Եղիշե Կիրակոսյանի եղբոր՝ Արա Կիրակոսյանի «վատ» գործերին։

Արա Կիրակոսյանը, ով եղել էր «Հայբիզնեսբանկ» ՓԲ վարչության նախագահ, ընկերությունից մեծ չափի գումար հափշտակելու, «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով մեղադրանքով իր պատիժն էր կրում քրեակատարողական հիմնարկում։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը: Սակայն 2018թ. հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել էր՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեց եղբոր՝ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի ջանքերով:

Արա Կիրակոսյանը տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ կիսաբաց ռեժիմով կալանքը կրելու։ Այնուհետ որոշվեց, որ նա իր կալանքը պետք է կրի բաց ռեժիմով, դա նշանակում էր, որ նա կարող էր առավոտյան դուրս գալ քրեակատարողական հիմնարկից, իսկ երեկոյան վերադառնալ ու գիշերել այնտեղ։ Դժվար չէ հասկանալ, որ սրանից դեպի պայմանական-վաղաժամկետ ազատում շատ հեշտ էր։ Եվ․․․ ինչևէ, Արա Կիրակոսյանն ազատվեց։

Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։ Հետաքրքիր է, ինչե՞ր կարող ես անել, երբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ էիր։

Իհարկե իշխանությունն էլ, որպես իրեն հարգող իշխանություն, պետք է եղանակներ որոներ թիմի գրեթե միակ որակյալ իրավաբանին իր մոտ պահելու ու հատկապես ՄԻԵԴ-ում վերահսկելի ներկայացուցիչ ունենալու համար։ Եվ թերևս՝ սա է պատճառը, որ ավելի վաղ հերքում էին նրա առաջիկա հրաժարականի մասին լուրերը։

Հատկանշական է, որ այս ամենից հետո հանրության մի ստվար միամիտ զանգված դեռ շարունակում է առաջ տանել այն թեզը, որ «ազնվագույն անձ» Եղիշե Կիրակոսյանը շատ է զայրացել, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից։ Եվ այս զայրույթից, ենթադրաբար հրաժարական է տվել։

Եվ ի վերջո, բուն հարցը․ հասկանալով, որ ՀՀ-ն առաջիկայում հրաժարվելու է Ադրբեջանի դեմ բոլոր հայցերից և հետևաբար, իր ղեկավարած կառույցը լուծարվելու է, իսկ ինքը մնալու է առանց «բաղձալի» պաշտոնի, Եղիշե Կիրակոսյանը իբրև թե գիտակրթական աշխատանք կատարելու համար ազատման դիմում է գրել։

Ահա և ամբողջ «հերոսությունն» ու «պրոֆեսիոնալիզմը»։

Արփի Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի