Խոսելու բան չունեմ ես Անահիտ Մանասյանի հետ, ով անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է, նա պաշտպանում է ՔՊ-ի շահերն ամենուր: Նա չգիտի իր գործառույթները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմանդիր Մանե Թանդիլյանը, ով հացադուլ է իրականացնում Ազատության հրապարակում:
«Նա հաթաթա է տալիս ԱԺ պատգամավորին: Իր գործառույթը պատկերացնո՞ւմ է»,- նշեց նա:
«Որպես մարդ, անձնական ոչինչ չկա, բայց որպես ՄԻՊ, վատագույն ՄԻՊ-ն է»,- ասաց Թանդիլյանը: