Տվե՛ք ավարտածների վիճակագրությունը, եթե այն դեֆորմացված լինի, արտոնությունը հանում ենք. Փաշինյան
copy image url

Տվե՛ք ավարտածների վիճակագրությունը, եթե այն դեֆորմացված լինի, արտոնությունը հանում ենք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:52 06-03-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրեն վաղուց տանջում է հարցը, որ պետության աջակցությամբ միջազգային բուհերում կրթություն ստացածները, կրթություն ստանալուց հետո Հայաստան չեն վերադառնում։

«Լավ ինչքան կարող ենք մենք մեզ կեղծել։ Հիմա ինչ ենք ասում։ Կոնկրետ ընկերությունը, եթե իրեն մասնագետ է պետք, այդ մասնագետին ինքը ֆինանսավորում է, իսկ մենք վճարվող ուսման վարձին որոշակի՝ առավելագույնը 10 մլն դրամի չափով գումար է հատկացվում։ Քանի որ պարոն Պապիկյանը ցանկանում է հարց տալ՝ ես հարցնեմ։ Այս ուղղությամբ տարկետում տալո՞ւ ենք զինծառայողներին, թե ոչ»։

ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ 2018-ից գործում է տարկետման համակարգ, որով Շանհայի վարկանիշային համակարգի առաջին 50 բուհում սովորող ուսանողներին տրամադրվում է այն։

«Այս ընթացքում՝ 2018-ի վեր, 380 հոգի օգտվել է տարկետման համակարգից։ Նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը տեղեկացնելով, որ 45-ը ավարտել են։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ քանիսն են վերադարձել Հայաստան։ «Եթե 45-ն էլ չեն վերադարձել՝ մենք այդ արտոնությունը հանում ենք։ Առանց քննարկման։ Ընդ որում տղաներ են, թե աղջիկներ էական չէ։ Սա միան ծառայության մասին չէ։ Տվե՛ք ավարտածների վիճակագրությունը։ Եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, այդ արտոնությունը հանում ենք»։

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ այս պահին հստակ տվյալներ ունեն 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում