Օձունի բնակիչները որքան էլ փորձում են մտքով հետ գնալ ու հիշել համայնքում նախորդ տարի իրագործված աշխատանքները, բացի Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսավորումից՝ ոչինչ չեն հիշում։
Եւ իսկապես 2024 թվականին Օձուն համայնքում սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել։
Կապիտալ շինարարական որեւէ խոշոր ծրագիր չի իրականացվել, թեեւ սուբվենցիոն ծրագրեր՝ ասֆալտապատում, լուսավորություն, զբոսայգու կառուցում, նախատեսվել էին։
Մարզի երկրորդ ամենախոշոր գյուղական բնակավայրում փաստորեն նախորդ տարի որեւէ լուրջ ներդրում չի կատարվել, վարչական ղեկավարի խոսքով, սա պայմանավորված է մայիսյան աղետով, քանի համայնքապետարանի աշխատակազմը զբաղված էր մայիսյան ջրհեղեղի առաջացրած խնդիրների վերացման գործով։
Ամրաստան Ջանինյանի խոսքով, այս տարի իրականացվելու են նախորդ տարի նախատեսված, բայց չիրագործված աշխատանքները։