Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել
copy image url

Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

Ներքին 1 ամիս առաջ - 20:39 05-03-2025
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:

Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն մեր տեղեկություններով՝ այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:

Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել. Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ:

Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող գրասենյակից ազատման դիմում չի գրել միայն գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Վերջինս հույս ունի զբաղեցնել Եղիշե Կիրակոսյանի տեղը:

Լրացում. Ավելի ուշ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածվող տեղեկությունները:


Ամենից շատ դիտված