Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ Իրական Հայաստանի ռազմավարության վերաբերյալ հարցին:
«Մենք արդեն մի քանի հարյուր քաղաքացիներից հանդիպումների հայտեր ենք ստացել, և իմ պլանը հետևյալն է, որ մենք հիմա արդեն հաջորդ չորեքշաբթի օրը և այն չորեքշաբթիները, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան չկա, մենք քաղաքացիների հետ հանդիպումներ իրականացնենք, իսկ մարզային հանդիպումները՝ ոչ աշխատանքային օրերին:
Այս պահին արդեն տեսանելի բոլոր չորեքշաբթիները նշանակված են հանդիպումներ, մարզային հանդիպումների գրաֆիկը նույնպես ճշգրտվում է:
Առաջիկայում այդ շփումները շատ ինտենսիվ են լինելու, և, իհարկե, պլանը նաև այն է, որ և՛ Կառավարության գործունեության գծով, և՛ կուսակցության գործունեության գծով, և՛ Իրական Հայաստանի գաղափարախոսության գծով մարզային այցերը փորձենք համադրել, որպեսզի ճանապարհների վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսենք»,- նշեց վարչապետը: