Արցախի ՀՅԴ-ն չի մեկնաբանում՝ ինչու չի ստորագրել պատերազմի դադարեցման փաստաթուղթը
copy image url

Արցախի ՀՅԴ-ն չի մեկնաբանում՝ ինչու չի ստորագրել պատերազմի դադարեցման փաստաթուղթը

Ներքին 1 ամիս առաջ - 19:38 05-03-2025
Տիգրան Պետրոսյանի հրապարակումից հետո, որտեղ նա ներկայացրել էր Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի դադարեցման փորձի մասին փաստաթութղը, Արցախի ՀՅԴ կառույցը Oragir.News-ին հայտնել է, որ չի պատրաստվում անդրադառնալ հարցին։

Արցախի ՀՅԴ կառույցի մեր աղբյուրները նշեցին, որ, այն պարագայում, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր գործող անձինք գտնվում են Բաքվի բանտում և չեն կարող համակողմանի անդրադառնալ հանրությանը հուզող հարցերին, զգայուն թեմաների վերաբերյալ ցանկացած մասնակի, այդ թվում` ոչ հավաստի տեղեկության հրապարակումը վերածվում է պատերազմի չկանխման մեղավորությունն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա բարդելու գործընթացի։

Դաշնակցությունից նաև նշեցին, որ այդ ամենից ելնելով՝ այս պահին նպատակահարմար չեն գտնում պատասխանել:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի գրառման մեջ նշվում էր, որ պատերազմի օրերին Արայիկ Հարությունյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը, սակայն վարչապետը խորհրդակցել է ԱԺ պատգամավորների հետ, որոնք որոշել են շարունակել ռազմական գործողությունները։

Պետրոսյանը նաև նշել էր, որ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև ՀՅԴ-ի՝ չստորագրելու պատճառների մասին, սակայն ինքը հրաժարվել է դրանք հրապարակել՝ թողնելով դա հենց կուսակցության պատասխանատվությանը։

ՀՅԴ-ն, սակայն, խուսափում է այս պահին մեկնաբանել հարցը՝ նշելով, որ չեն տեսնում դրա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով իրավիճակը։

Ձեզ գուցե հետաքրքրի