Փարաքարի բնակիչները ընտրությունների թեկնածուներին չեն ճանաչում, բայց հույս ունեն՝ լավ է լինելու

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:10 04-03-2025
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակները։

Չնայած նրան, որ Գյումրիի և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին, Փարաքարի բնակիչները մեծամասամբ չեն ճանաչում թեկնածուներին։

Oragir.News-ը այսօր այցելեց Փարաքար, զրուցեց տեղի բնակիչների հետ։ Բնակիչներից շատերի դժգոհությունները կապված էին ասֆալտապատման հետ։

«Ասֆալտապատման խնդիր կա, բայց որոշ մասը ասֆալտապատվում է։ Նաև փողոցների լուսավորության խնդիր կա»,- ասաց նրանցից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի