Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև բունկերային քննարկում չի եղել. Տիգրան Աբրահամյան
copy image url

Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև բունկերային քննարկում չի եղել. Տիգրան Աբրահամյան

Ներքին 1 ամիս առաջ - 14:08 04-03-2025
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բունկերում շփում չեն ունեցել, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով եղել է Բակո Սահակյանի խորհրդականը։

«Ավելին, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, շատ գեներալներ, որոնք այդ պահին ծառայության մեջ չեն եղել, նրանք ոչ միայն բունկերային քննարկման մեջ չեն եղել, այլև, առհասարակ, որևէ պրոցեսի մեջ չեն եղել»,- նշեց նա։

Աբրահամյանի խոսքով՝ երբ ռազմագերիների հետ կապված քննարկում է գնում, պետք է շատ զգույշ լինել, բայց ոչ թե բանակցությունների տեսանկյունից, այլ, որ դրանք շատ ծանր են ազդում ռազմագերիների ընտանիքների անդամների վրա։

«Կան հանգամանքներ, որ մեր համար քաղաքական առաջնահերթություն են, բայց նրանց ընտանիքների համար դրանք կրկնակի ու եռակի ողբերգություն են, ինչի հետ ես անընդհատ առնչվում եմ, նրանց հետ մշտական շփման մեջ եմ»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված