Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկ Հարությունյանին, մի թուղթ հանեց և դրեց դեմս
copy image url

Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկ Հարությունյանին, մի թուղթ հանեց և դրեց դեմս

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 11:38 04-03-2025
Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ սոց ցանցերում Արայիկ Հարությունյանի Բաքվում տված ցուցմունքն էր քննարկվում, ինչի կապակցությամբ տարբեր կարծիքներ են հնչում, որոնց մեծամասնությունը շատ հեռու են իրականությունից։
Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, որ չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ պատերազմը պետք է օր առաջ կանգնեցնել, նա մի թուղթ հանեց և դրեց դեմս, ասաց մի գուցե սկզբից չեմ հասկացել, բայց հետո փորձել եմ ամեն ձև կանգնեցնել՝ չի ստացվել։

Արայիկը ասաց, որ այդ օրը նա ստիպված բանավոր է դիմել Նիկոլին, որպեսզի ամեն ինչ ձեռնարկի՝ կանգնեցնեն պատերազմը, ասաց Նիկոլը քննարկել է ՀՀ ԱԺ-ի պատգամավորների հետ, հարցրեցի՝ հետո՞, ասաց՝ ինչ հետո, նրանք իրավիճակին չէին տիրապետում, տաք կրեսլոներում նստած՝ իշխանություն-ընդդիմություն ասացին պայքարում ենք մինչև վերջ:

Դաշնակների չստորագրելու պատճառն էլ ասաց, բայց չեմ գրի, թող այդ հարցին Արցախի դաշնակները պատասխանեն…

Ամենից շատ դիտված