Խաղաղություն չկնքելով՝ Ադրբեջանն առիթից օգտվում է․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:49 02-03-2025
Չնայած շարունակաբար քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայամանգրի» կնքումը, որի համար Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում այդ պայմանագրի կնքման համար, իսկ Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ մոտ ենք այդ պայմանագրի կնքմանը։ Սակայն, այսպես կոչված խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի կնքվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ Ադրբեջանը չի կնքում «խաղաղության պայմանագիրը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այս իրավիճակը ձեռնտու է Ադրբեջանին։ «Նիկոլի պատճառով չի կնքում»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Ադրբեջանն օգտվում է առիթից։ «Որովհետև Ադրբեջանին էս վիճակը ձեռք ա տալիս, օգտվում ա առիթից, ինչքան մեր համար վատ, Ադրբեջանի համար լավ»,- նշեց նա։

«Միտքը ծուռ ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։