Բոլորը գիտեն` ինչ է եղել, բայց գործը չի բացահայտվում. հարցում` Մարտի 1-ի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:00 02-03-2025
2008 թ. մարտի 1-ի ողբերգությունից 17 տարի անց գործը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»:

Հայաստանի վարչապետն իր կողմից հայտարարված այս խոսքերից 7 տարի անց հայտարարում է, որ ինքը երբեք չի ասել ամբողջությամբ, ամբողջությամբ բառը չի օգտագործել:

Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է լսել քաղաքացիների կարծիքը, մարտի 1-ի գործը բացահայտվե՞լ է, թե ոչ։

Շատերն այն կարծիքին են, որ իշխանությունը կամք չունի բացահայտելու մարտի 1-ի գործը, որովհետև խոշոր հաշվով իրենց մեղավորությունն էլ կա։

Մյուսներն էլ կարծում են, որ բոլորը գիտեն` ինչ է եղել, բայց թաքցնում են ժողովրդից։

Մանրամասները` տեսանյութում։