Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամ, որոնցից 2-ը՝ անչափահաս, գազից թունավորմամբ հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամ, որոնցից 2-ը՝ անչափահաս, գազից թունավորմամբ հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 16:36 01-03-2025
Փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված