Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և երկաթգծի հատման վայրում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մի քանի մետր շպրտվել է և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում