Ալավերդի քաղաքում 183 բազմաբնակարան շենքերից 24-ը վթարային են։ Սարահարթ թաղամասի 3/20 9–հարկանի շենքի վերջին 3 հարկերի բնակիչները վաղուց են թողել բնակարաններն ու հեռացել անձրևաջրերի պատճառով։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվող շենքերի ցանկում այս շենքը երբևէ չի ընդգրկվել, քանի որ երրորդ կարգի վթարային է։
Նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերին, հաշվի առնելով ձնհալի և գարնանային հորդառատ անձրևների սեզոնին սպասվող «աղետը», բնակիչները սեփական միջոցներով, նաև Ալավերդու համայնքապետարանի ներդրումով իզոգամի թաղանթով են պատել տանիքը՝ այդպիսով կանխելով անձրևաջրերի՝ բնակարաններ լցվելը։ Սակայն դրանով այս շենքի խնդիրները չեն ավարտվել. սառած ու պայթած կոյուղատար խողովակներ, խոնավացած պատեր ու ավերակներ հիշեցնող շքամուտքեր։
Շենքի բնակիչներն ապրում են ահ ու սարսափով, հնարավորութուն ունենալու դեպքում ասում են առաջին հերթին իրենք էլ կհետևեն հարևանների օրինակին ու կտեղափոխվեն, և կիսալուրջ կատակում, որ իրենց շենքն ասես Հայաստանի փոքրիկ մակետը լինի։
Մանրամասները՝ տեսանյութում: