Երևանում 5-հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. shamshyan.com
copy image url

Երևանում 5-հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 14:31 26-11-2023
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող 5-հարկանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» աստիճան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:54-ին, մարվել 04:53-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 750 քառակուսի մետր: Հրդեհն էլ բռնկվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ չբնակեցված շինության տանիքում՝ մոտ 1000 քառակուսի մետր հատվածում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված