Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Օրերս Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել էր, էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը:
«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է ի մի բերել քաղաքացիների կարծիքը, արդյո՞ք տեսնում են նոր Սահմանադրության անհրաժեշտությունը։
Մանրամասները` տեսանյութում։