Կադիրովը պարգևատրման է ներկայացրել ինքնաթիռի վթարից փրկվածներին. Anadolu
copy image url

Կադիրովը պարգևատրման է ներկայացրել ինքնաթիռի վթարից փրկվածներին. Anadolu

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:54 28-02-2025
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պարգևատրման է ներկայացրել է Embraer 190 Azerbaijan Airlines ինքնաթիռի վթարից փրկված անձնակազմի անդամներին, որը կործանվել էր նախորդ տարվա դեկտեմբերին Բաքու-Գրոզնի չվերթի ընթացքում՝ Ղազախստանի տարածքում։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

«Բորտուղեկցորդներ Զուլֆուգար Ասադովը և Այդան Ռագիմլին, որոնք ցուցաբերել են բացառիկ խիզախություն և բարձր պրոֆեսիոնալիզմ, ներկայացվել են որպես շքանշանի արժանի մարդիկ։ Գրոզնիում կտեղադրվի հուշատախտակ՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի», – գրել է նա իր տելեգրամյան լիքում։

Ամենից շատ դիտված