Չեմ ցանկանում` սահմանը բացվի. թուրքը միշտ թուրք է մնում. հարցում 

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 09:30 28-02-2025
Ըստ ՀՀ կառավարության, մարտի 1-ին գործարկվելու է հայ-թուրքական սահմանային Մարգարայի անցակետը։

Աակայն, թուրքական նույնիսկ ճանապարհ կամ մաքսայինի շենք չի կառուցել սարքավորումներ չի տեղադրել։

Դեռևս չկա նաև հայ-թուրքական որևէ փաստաթուղթ, ինչը կհավաստի անցակետի բացումը, չկա որևէ կանոնակարգ, ըստ որի այն պետք է գործի և կարգավորի միասնական աշխատանքը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ կցանկանա, որ սահմանը բացվի, երբ Հայաստանն ավելի հզոր լինի։
«Չեմ ցանկանում, որ սահմանը բացվի։ Թուրքը միշտ թուրք է մնում»,-պատասխանեց անցորդներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե երբ կբացվի սահմանը։

«Չգիտեմ, թե երբ կբացվի, բայց կցանկանամ` բացվի, երբ Հայաստանը տնտեսապես ավելի հզոր լինի ու կարողանա իր անվտանգությունն ապահովել»,- ասաց նա։

«Երբեք»,- պատասխանեց մի կին։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ սահմանը կբացվի, երբ հայկական կողմը ցանկանա։ «Երբ որ մենք ուզենք»,-նշեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված