ՀՀ-ում աշխատավարձը բարձրացել է 66%-ով․ Փաշինյանն «աննախադեպ» թվեր ներկայացրեց

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:50 27-02-2025
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն «աննախադեպ» թվեր է ներկայացրել․ նրա խոսքով ՀՀ-ում աշխատավարձը բարձրացել է 66%-ով, աշխատող անձանց թիվը՝ 36%-ով։

2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ. այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն, որպես ցուցանիշ և տոկոսային աճ, գնահատելով էական։

Փաշինյանն ընդգծեց՝ 2024թ. աշխատատեղերը 37.882-ով կամ 5.2 %-ով ավել է 2023թ. համեմատ։

«Այդ աճի դինամիկան տարեցտարի ավելանում է։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև 2025-ի հունվարին։ Մասնավորապես, 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ ունենք 41.124-ով ավելի աշխատատեղ, իսկ 2018-ի հունվարի նկատմամբ՝ 651-ով ավելի»,- նշել է նա։

Վարչապետը նաև ուշադրություն է հրավիրել, որ մի շարք տնտեսական ցուցանիշներ արձանագրվել են հակառակ պատերազմին, կորոնավիրուսի համավարակին, սահմանային սրացումներին, 2021թ. նախընտրական իրավիճակին, ԼՂ շուրջ իրադարձություններին. «ՀՀ-ն շարունակում է մնալ կայուն զարգացման ուղեծրի վրա»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
18:28 Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որի ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին