18–ամյա Եկատերինան Անթալիայի զուգարանում է թողել նորածին դստերը․ РБК
copy image url

18–ամյա Եկատերինան Անթալիայի զուգարանում է թողել նորածին դստերը․ РБК

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:11 25-02-2025
РБК-ն գրում է. 18-ամյա ռուսաստանցի Եկատերինա Բուրնաշկինան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Անթալիայի օդանավակայանի զուգարանում նորածին դստերը թողնելու համար։

Եկատերինան պնդում էր, որ չգիտեր հղիության մասին և զուգարանում է թողել երեխային շոկային վիճակի պատճառով։

Նրա իրավաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը Թուրքիայի Գերագույն դատարան։
Նորածին երեխան գտնվում է Թուրքիայի մանկատներից մեկում, իսկ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչները աշխատում են նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։