Ֆուտբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվել է Մալթայի տարիքակից ընտրանուն
copy image url

Ֆուտբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվել է Մալթայի տարիքակից ընտրանուն

Սպորտ 1 ամիս առաջ - 22:11 24-02-2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, Մալթայում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Ֆարերյան կղզիների և Ջիբրալթարի ընտրանիները:

Առաջին հանդիպումը Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացրել է Մալթայի դեմ և զիջել նվազագույն հաշվով՝ 0։1։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը ոչ վաղ անցյալի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանն է։