Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց առաջատարի գերվստահ հաղթանակով
copy image url

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց առաջատարի գերվստահ հաղթանակով

Սպորտ 1 ամիս առաջ - 18:42 24-02-2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, վերսկսվեց Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունը։

Առաջատար «Նոան» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը։

«Նոայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրալդո Չինարին, մեկական անգամ էլ գոլով աչքի են ընկել Արտակ Դաշյանը և Գոնսալո Գրեոգրիոն։

Ռուի Մոտայի գլխավորած թիմն այժմ 43 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ հորիզոնականում է։

Վաղը՝ փետրվարի 25-ին, կայանալու են «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումները։