Արմավիր քաղաքում բախվել են «Lexus»-ն ու «BMW»-ն. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արմավիր քաղաքում բախվել են «Lexus»-ն ու «BMW»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 14:28 24-02-2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: